«Բա դո՞ւ» նախագիծը նպատակ ունի ավելի լսելի դարձնել հայկական ինտերնետ համանյքին հուզող խնդիրները, քննարկումները՝ դարձնելով դրանք լրատվամիջոցների եւ լայն հասարակության ուշադրության առարկա։
Մենք հավատում ենք, որ ցանցային քաղաքացիները՝ բլոգերները, ֆեյսբուքահայերը, թվիտերահայերը եւ սոցիալական այլ լրատվամիջոցներում իրենց ձայնը եւ տեղը գտած մեր հայրենակիցները արժեքավոր շատ ասելիք ունեն եւ իրենց բազմաձայն ամբողջությամբ ստեղծում են այն, ինչ կարելի է կոչել այլընտրանքային լրագրություն։
«Բա դո՞ւ» նախագիծը նպատակ ունի դառնալ միջնորդ՝ ցանցային քաղաքացիների եւ լրատվամիջոցների միջեւ:
Ինչե՞ս ենք մենք գործում
«Բա դո՞ւ» կայքը իրենից ներկայացնում է արխիվ, որտեղ տարբեր սոցիալական ցանցերից, վիդեոպորտալներից եւ բլոգներից հավաքվում է հանրության համար մատչելի՝ այսինքն բաց կերպով հրապարակվող բովանդակությունը եւ ծրագրային մշակման ենթարկվում, ինչի արդյունքում ուրվագծվում են օրվա առավել շատ քննարկվող, հետաքրքրական թեմաները։
Այնուհետեւ, կայքի խմբագիրները մշակում են ստացվող թեմաները՝ եւ ընտրելով առավել վստահելի աղբյուրներին եւ առավել հետաքրքրական այլընտրանքային տեղեկատվությունը, դա հրապարակում որպես խմբագրական նյութեր՝ կայքի առաջին էջում։
Այդ տեղեկատվությունը նաեւ ուղարկվում է մեր գործընկեր լրատվամիջոցներին՝ որոնց խմբագրերը ազատ են այն օգտագործելու եւ համապատասխան «ցանցային» քաղաքացիների հետ ուղղակի կապի մեջ մտնելու։
Նախապես կայքի խմբագիրները արխիվային բազային տվել են շուրջ 200 հայազգի «ցանցային» քաղաքացիների հասցներ։ Սակայն դուք կարող եք օգնել մեզ՝ գրանցվելով կայքում, եւ միաժամանակ ավելի տեսանելի դարձնել ձեր ներկայությունը ինտերնետում։ Բացի այդ, կայքում գրանցված ցանցային անձնավորությունները մեր կողմից դիտարկվում են որպես առավել վստահելի աղբյուր՝ ավտոմատ ֆիլտրացիայի ճանապարհով մեզ հասած աղբյուրների համեմատ։
Գրանցվեք մեզ մոտ, դառեք հանրային լրագրության աղբյուր
Ո՞վ ենք մենք
«Բա դո՞ւ» նախագծի ղեկավարն է հայտնի մեդիա փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ կայքի խմբագիրներից մեկն է։ Կայքի մյուս խմբագիրն է բլոգեր Արթուր Պապյանը։ Կայքի ստեղծել է վեբ-ծրագրավորող, բլոգեր Միքայել Ղազարյանը։
Հավելենք, որ փորձաշրջան անցնելուց հետո կայքի տարբեր բաժինները ունենալու են կամավոր խմբագիրներ-պատասխանատուներ, եւ դուք կարող եք մեզ հետ կապվել՝ խմբագիր դառնալու համար։
Կայքում զետեղված բովանդակության վերաբերյալ ցանկացած հարցով եւ բողոքով կարող եք դիմել Սամվել Մարտիրոսյանին՝ 093-240724, կամ Արթուր Պապյանին՝ 094-938363։
Այս կայքն ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով: Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մեզ բաժանորդագրված են՝
Panarmenian.net
iLur.am
Emedia.am
HRA.am
Times.am
HayNews.am
Haylur.am
Mediamax News Agency
“Առավոտ” օրաթերթ
Armenia TV
Armnews TV, “Ինտերակտիվ”
“Ազատություն” ռադիոկայան
Armradio 107
