Badu Logo

Փրկենք Թեղուտի անտառը՝ տեսանյութ

Posted on 28 December 2011 by kornelij

Թեղուի պաշտպանները ներկայացնում են․

Թեղուտը Լոռվա մարզում է:Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է և նաև մեր երկրի հարուստ պոտենցիալ մետաղական հանքերից մեկը:2001թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ստացավ Թեղուտի հանքը 25 տարով շահագործելու թույլտվություն:Սա մի ընկերություն է, որի բաժնետերերից մեկը (19.3%) Ռուսաստանի քաղաքացի է,իսկ 80.7% բաժնեմասի տերը գաղտնի է պահվում:Այս պահին Թեղուտի անտառը ընկերությունը արմատախիլ է անում, որպեսզի սկսեն հանքի շահագործում:Հատվելու է 357 հա անտառ,այլ կերպ ասած` ՄՈՏ 650 ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ:Վերանում է մոտ 400 բույսի և կենդանու տեսակ:
Երբ անտառն ամբողջությամբ հատվի, տարածքը կջրազրկվի և կվերածվի անապատի: Հանքարդյունաբերական թափոնը թափելու են Դուքանաձոր ձորում: Այդտեղ է լինելու ընկերության պոչամբարը` թափոնավայրը: Ընկերությունը հանքաքարից կորզելու է միայն պղինձ և մոլիբդեն, սակայն հանքը հարուստ է այլ մետաղներով: Երկրաբան փորձագետների եզրակացությամբ 13 մլն տ երկաթ, 15 մլն տ ծծումբ, 572 տ սելեն, 401 տ թելուր և այլ մեղտաղներ թափոնի տեսքով թափվելու են պոչամբար, քանի որ ընկերությանը դա պետք չէ:Իսկ դրա ընդհանուր արժեքը 5 մլդ 600 մլն ԱՄՆ դոլար է: Հայաստանը կորցնում է այս հարստությունը:Առաջանալու է 214 հա տարածք թունավոր թափոն, այլ կերպ ասած` մոտ 1000 հատ Կարապի լճի տարածք: Համաշխարհային փորձից հայտնի է, որ այդ հեղուկ թափոնը խառնվելու է ստորգետնյա ջրերին, իսկ այդ տարածքով հոսում է 5 գետ\վտակ:
Ընկերությունը կառավարության թեթև ձեռքի որոշմամբ արդեն մարդկանցից “գերակա շահի” պատրվակով ստիպողաբար գնել է նրանց հողը` վճարելով 38 ՀՀ դրամով 1քմ-ի հողի համար: Ստացվում է, որ պետությունը մասնավորի բիզնես շահի համար հայրենի հողի 1 քմ-ը զոհաբերել է 4 լուցկու տուփի գնով: ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐԻ վերածված պետությունների փորձից հայտնի է, որ այդ երկրները չեն ունեցել տնտեսական աճ, բնակչությունն ավելի լավ չի ապրել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, որոնց բնակչությունը մնացել է կոտրած տաաշտակի առջև` կորցնելով թե բնական ռեսուրսները, թե շրջակա առողջ միջավայրը: Սա ոչ թե երկրի ունեցվածքի արդյունավետ օգտագործում է, այլ երկրի հարստության թալան:
Հատումների համար նախատեսված անտառի 95 տոկոսը դեռ շարունակում է կանգուն մնալ…

Comments are closed.